
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել “ՎԱԶ-2121” եւ “ՎԱԶ-21011” մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ “ՎԱԶ-21011”-ի 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: