Երեվանում 705 պատահարի հետեվանքով զոհվել է 45 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 1776 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 218 և մարմնական վնասվածքներ ստացել 2554 մարդ: Այս մասին “Փաստինֆո” լրատվական գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակն աՃել է 182-ով, զոհերի թիվը` 2-ով, իսկ վիրավորներինը` 209-ով: Յուրաքանչյուր 100 տուժածից զոհվել է 8 մարդ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ վթարայնության աճ է գրանցվել Գորիսում, Մասիսում, Արտաշատում, Թումանյանում, Կոտայքում, Սպիտակում, Թալինում, Վաղարշապատում, Ստեփանավանում, Մարտունիում, Նաիրիում, Արարատում, Վանաձորում և այլն: Դեպքերի քանակը նվազել է Արմավիրում, Կապանում, Ապարանում, Աշոցքում, Չարենցավանում, Երևանում:
Պատահարներից 705-ը կամ ընդհանուրի 39,7%-ը, տեղի է ունեցել Երևան քաղաքում, որոնց հետևանքով զոհվել է 45, վիրավորվել՝ 882 մարդ: 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 4-ով, զոհերինը` 14-ով, վիրավորներինը` 74-ով:
Ընդհանուր պատահարներից 549-ը կամ 30.9%-ը կազմում են հետիոտնի վրաերթերը, որոնց հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 518 մարդ: 2011 թ. համեմատությամբ պատահարների քանակն աճել է 11-ով, կամ 0.7%-ով, զոհերը նվազել է 9-ով, վիրավորները` 22-ով:




Լրահոս