
Ուկրաինայի ու Վրաստանի դրոշներով մի քանի տասնյակ մարդիկ Ռիգայում բողոքի ցույց են անցկացնում` պահանջելով «Եվրոպայի ընկերների համար» բացել աշխատանքային շուկան, փոխանցում է Armlur.am-ի թղթակիցը:
Պիկետի մասնակիցները իրենց ձեռքին դրոշներ ու «Ուկրաինան Եվրոպա է», «Բացեք աշխատանքի շուկան Եվրոպայի ընկերների ու մյուսների համար» գրություններով պաստառներ ունեն: Ոստիկանության տվյալներով` պիկետին մասնակցել է շուրջ 40 մարդ:
Ինչպես հայտարարել են պիկետի կազմակերպիչները` Լատվիայում ուկրաինացիների կոնգրեսը, նրանք նաև կողմ են հանդես գալիս ԵՄ հետ Մոլդովայի մերձեցմանը:
Միջոցառումը հանգիստ է անցնում: Կարգ ու կանոնին հետևեում են ոստիկանները: