
Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ օրակարգային հարցերը, ինչպես միշտ չեն դառնում ԱԺ օրակարգային հարց:
«Այսօր ժողովրդի ամենահուզող հարցը հոսանքի թանկացումն է: Մենք փորձեցինք բարձրացնել այդ հարցը արտահերթ քննարկման միջոցով, բայց դուք տեսաք ինչքան նյարդային վիճակում ԱԺ ղեկավարոթյունն ամեն ինչ անում էր, որ հարցը չարծարծվի: Ես մի լավ միտում եմ տեսնում՝ այս անգամ ժողովրդի արձագանքը շատ ավելի ուժեղ է, քան նախորդ թանկացումների ժամանակ: Ապացույցն այն երթն է, որը տեղի կունենա մայիսի 27-ին: Դա պետք է դարձնել հզոր երթ, որը կսթսփեցնի իշխանություններին և կհասկացնի՝ ամեն ինչ չէ, որ ժողովուրդը մարսում է»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինչքան շուտ ժողովուրդը փողոց դուրս գա, այնքան շուտ այս «բեսպրեդելին», թալանին վերջ կտրվի: