
Լոնդոնում անցկացվող World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է “Մետաքս” ճանապարհի մարտահրավերե բլոգերների միջազգային մրցույթը: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, մրցույթի գլխավոր հովանավորն է:
Այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են “Մետաքս” ճանապարհինե նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:
Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումները կարտացոլեն իրենց բլոգերում: