ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ panarmenianet.am-ի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան որոշել է «սելֆի» անել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Լուսանկարից պարզ երեւում է, որ դեսպանին ուրախացրել է այդ հանգամանքը, իսկ նրանց շուրջ հավաքված մարդիկ հիացական դեմքով նայում են նրանց:

 

 

 
ՀԱՐՑ. Եղբայրս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Արդեն մի քանի ամիս է նրա գրանցման ժամկետը լրացել է: Հիմա ցանկանում է վերադառնալ Հայաստան: Նախապես ուզում ենք ճշտել՝ ի՞նչքան տուգանք է սպասվում նրան: Խնդում եմ ասեք՝ պետք է այստեղի միգրացիոն ծառայությա՞նը դիմել, թե՞ սահմանի վրա տուգանք վճարել: Եվ կցանկանայի իմանալ՝ հնարավո՞ր է՝ մի քանի տարով արտաքսեն եղբորս ՌԴ-ից՝ ժամկետը խախտելու համար:

Սուսաննա Սարուխանյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու կողմից ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացին պետք է դիմի Ռուսատանի Դաշնության միգրացիոն պետական ծառայությանը՝ իր խնդրին լուծում տալու համար, քանի որ տեղի միգրացիոն պետական ծառայությունն է որոշում՝ նման խախտման համար որքա՞ն տուգանք է սահմանվում, եւ ինչպիսի պատիժ պետք է կիրառվի:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիների թիվը տարեցտարի աճում է: Պաշտոնական տվյալներով՝ 2014թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել` 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի: Այս ցուցանիշը 2013թ. համեմատ մի փոքր նվազել է, քանի որ նախորդ տարի արտագաղթել էր 123 հազար 303 ՀՀ քաղաքացի: Սակայն, չնայած այդ հանգամանքին, պատկերը, միեւնույն է, տխուր է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ` կարո՞ղ է արդյոք բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձը բնակելի տարածությունում բնակեցնել իր ընտանիքի անդամներին:

Նարեկ Սահակյան (31 տարեկան, քաղաքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքները չխախտող ցանկացած գործողություն: Այս դեպքում նա կարող է իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել եւ այլն:




Լրահոս