
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: