ԾԵԾՈՂՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար»-ի գործով տուժողները երեկվա դատավարության ժամանակ մանրամասն ներկայացրին այդ օրվա իրադարձությունները, թե ինչպես են ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի թիկնապահները անմարդկային ձեւով դաժան ծեծի ենթարկել ռազմական բժիշկներին: Ավելին, դատավարության ժամանակ բացահայտվեց, որ նախաքննական մարմինը, ըստ էության, կոծկել է հանցագործությունը. տուժողներից Արտակ Բայադյանը ցուցմունք տվեց, որ իրենց ծեծողները եղել են 15-20 հոգի, այնինչ այսօր մեղադրյալի աթոռին նստած է ընդամենը վեց հոգի: Բացի այդ, ըստ նրա՝ դեռ ռեստորանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն է ունեցել ճաղատ գլխով, կարճահասակ, գեր մի տղա, որը, սակայն, այդպես էլ չկա ամբաստանյալների ցուցակում, ոչ էլ հարցաքննվել է որպես վկա: Միայն այս փաստերը, թերեւս, բավարար են պնդելու, որ իրավապահներն արել են ամեն ինչ՝ Հայրապետյանի հարազատներին գործից չոր դուրս բերելու համար:




Լրահոս