ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից վերադառնալուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տեւել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որեւէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին՝ միայն հավաստիացնելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, պի՛նդ եղեք»: Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել: Ներկաներից որեւէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում՝ ինչ է կատարվում: «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվեցին: Տպավորություն էր, որ հրահանգված է լռել:




Լրահոս