Հոկտեմբերի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդաժողով անցկացրեց, հաջորդ օրը օրինապահներն իրենց ստորաբաժանումներում ժողովներ են արել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ իրավապահ համակարգի ներքեւի օղակները բուռն դժգոհություն են ներկայացրել իրենց աշխատանքի տեխնիկական, ֆինանսական եւ այլ խոչընդոտների վերաբերյալ: Հատկապես մեծ է եղել քննիչների զայրույթը. նրանք ասել են, որ իրենք շատ քիչ են վարձատրվում, ու դեռ մի բան էլ իրենց աշխատանքից որեւէ մեկը գոհ չէ: Ամենայն հավանականությամբ, ընդվզման նշաններ ցույց տված իրավապահների պահվածքի մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին, որն էլ երեկ ՀՀ կառավարությանը հանձնարարել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական եւ սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ: Տեսնենք՝ ինչ կփոխվի հրահանգից հետո:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ