Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների եւ հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթացը փակուղի է մտել: Պատճառն այն է, որ հարազատները բողոք-դիմումներ չեն ներկայացնում ՀԱԿ-ին: Ըստ երեւույթին, զոհված զինծառայողների հարազատները այլեւս ոչ ոքի չեն վստահում: Ու քանի որ փաստաթղթերի հավաքագրմամբ եւ բողոքների ուսումնասիրությամբ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, փորձեցինք տեղեկությունը նրանից ճշտել: Սակայն տիկին Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ավելի ուշ մեր աղբյուրներից պարզեցինք, որ ԲՀԿ-ին առնչվող անցանկալի հայտարարություններից հետո Լյուդմիլա Սարգսյանին ընդդիմադիր ՀԱԿ-ում արգելել են առժամանակ խոսել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ