
Երևանի փողոցներում ամենուր զգացվում է «Վերջին զանգ»-ի շունչը: Փողոցներում զբոսնելիս ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել ուրախ շրջանավարտների, փուչիկներով զարդարված մեքենաների:
Այսօր երեկոյան Օպերայի շենքի բակում տեղի կունենա «Վերջին զանգ»-ին նվիրված համերգ: Օպերայի բակը զարդարված է օրվա խորհրդանիշներով: