ԵՄ ԱլԳ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրն ընդունվեց: Չնայած այն հանգամանքին, որ դրանում տեղ գտած «Ղրիմի բռնակցում» ձեւակերպմանը ընդդիմացել էին Հայաստանն ու Բելառուսը, իսկ Ադրբեջանն էլ հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը` Ղարաբաղի վերաբերյալ ձեւակերպումների պատճառով, այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերության ամփոփիչ հռչակագրի տակ իրենց ստորագրությունը դրեցին բոլոր երկրները:
Մասնավորապես հռչակագրում կուզենայինք առանձնացնել դրա 3-րդ ու 5-րդ կետերը:
3-րդ կետում մասնավորապես ասվում է.
«Ընդդեմ Ուկրաինայի գործողություններն ու 2014 թ հետո Վրաստանում իրադարձությունները ցույց տվեցին, որ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները չեն կարող Եվրոպայում որպես անհերքելի ճշմարտություն ընկալվել 21-րդ դարում: ԵՄ-ն շարունակում է նվիրված մնալ իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը ու ազատությանը: Հավատարիմ մնալ 1975 թ Հելսինկիի եզրափակիչ ակտին ու ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից 1990 թ ստորագրված Փարիզի խարտիային, ինչպես նաև ՄԱԿ-ի խարտիայի սկզբունքներն ու դրույթները կարևոր են ազատ, ժողովրդավարական, խաղաղ ու անբաժան Եվրոպայի մեր տեսակետի հետ: Գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են, որ Արևելյան գործընկերության նպատակն է ստեղծել ժողովրդավարության, զարգացման, կայունության ու բարձր համագործակցության համար տարածք և ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ»:
Հռչակագրի 5-րդ կետը վերաբերում է տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ կարգավորմանը:
«Գագաթնաժողովի մասնակիցները ընդգծոմ են միջազգային իրավունքի ու սկզբունքների հիման վրա տարածաշրջանի հակամարտությունների արագ կարգավորման անհրաժեշտությունը: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու լավ դրացիական հարաբերությունները կարևոր են տնտեսական ու սոցիալական զարգացման ու համագործակցության համար: Գագթնաժողովի մասնակիցները ողջունում են հետագա կայունության ու վստահության կառուցման հարցում ունեցած ԵՄ ներդրումը ու ընդգծում են այս կապակցությամբ ԵՄ ավելի մեծ ներգրավվածությունը: Նրանք վերահաստատում են իրենց լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»,- ասվում է հռչակագրի 5-րդ կետում:
Հռչակագիրն ամբողջությամբ` այստեղ: