
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած Սեյրան Սարոյան -Զարուհի Փոստանջյան վիճաբանությանը:
«Գեներալ Սարոյանը իրոք բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձնավորություն է Հայաստանի համար` արժանի բարձր գնահատականի: Ես կարծում եմ, որ այն փաստը, որի մասին դուք խոսեցիք, միայն մեր խորհրդարանը չէ, որ նման փաստի է ականատես լինում: Մենք նույնպես բացառություն չենք: Չեմ կարծում, որ միջադեպը միակողմանի էր և լուրջ քննարկումների առիթ չեմ կարծում, որ կարող է ունենալ: Միայն էմոցիոնալ քննարկումներ էին», – նշեց նա: