Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պրահայում հայտարարել է, թե ինքը մեծ ցանկություն ունի, որպեսզի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ-ից պարզել՝ արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կկատարի իր խնամու ցանկությունը: «ԲՀԿ-ն կկատարի միայն իր ընտրողների, կուսակցության անդամների, քաղաքական խորհրդի եւ ԲՀԿ առաջնորդի ցանկությունը, բայց այդ ցանկությունը կարտահայտվի պաշտոնական դիրքորոշման միջոցով մեզ հարմար ժամանակահատվածում»,-մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ԻՆՏՈՒԻՏԻՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ