ԵՄ ԱլԳ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրն ընդունվեց:
Չնայած այն հանգամանքին, որ դրանում տեղ գտած «Ղրիմի բռնակցում» ձեւակերպմանը ընդդիմացել էին Հայաստանն ու Բելառուսը, իսկ Ադրբեջանն էլ հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը` Ղարաբաղի վերաբերյալ ձեւակերպումների պատճառով, այնուամենայնիվ, ինչպես Ռիգայից հաղորդում է Armlur.am-ի թղթակիցը, րոպեներ առաջ Արեւելյան գործընկերության ամփոփիչ հռչակագրի տակ իրենց ստորագրությունը դրեցին բոլոր երկրները:
Մեր տեղեկություններով` Հռչակագրում, այնուամենայնիվ, պահպանված է «Ղրիմի բռնակցման» մասին հիշատակումը:
Հրապարակման պատրաստմանն աջակցել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանությունը (նստավայրը՝ Թբիլիսի):