Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը համարում է, որ Արեւելյան գործընկերության ծրագրում Ադրբեջանի եւ Բելառուսի ներգրավվածությունը սահմանափակում է ծրագրի ընթացքը, քանզի այս երկու երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերում առկա է խորը հակասություն եվրոպական արժեհամակարգի հետ:
Ռիգայից Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Շուլցն ասել է, որ այս գագաթաժողովն ընդամենը միջանկյալ քայլ էր, եւ ինքնին դրա անցկացումը դրական է, սակայն լուրջ արդյունքներ, թերեւս, պետք չէ ակնկալել: Եվրախորհրդարանի նախագահը ընդգծել է, որ ի տարբերություն Արեւելյան գործընկերության հարցում ԵՄ անդամ պետությունների ունեցած տարակարծությանը՝ Ռուսաստանի հարցում Եվրամիության դիրքորոշումը միասնական է եւ այն արտացոլված է ընդունված հռչակագրում:
Հրապարակման պատրաստմանն աջակցել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանությունը (նստավայրը՝ Թբիլիսի):