51 ՏՈԿՈՍՈՎ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀ-ում ստվերն իրականում 51,7 տոկոս է, այլ ոչ թե 30-35 տոկոս, ինչպես հայտարարում էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ Բագրատյանի՝  նման տվյալներ է հրապարակել «Businesseweek» ամսագիրը: «Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ. մարդ, ապա 2013-ին կլքի եւս 130 կամ 140 հազար»,-ասաց նա: Իսկ ավելի ուշ Բագրատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Օգոստոսից սկսած տնտեսական աճ կոչվածը սկսել է դանդաղել, իսկ սեպտեմբերին այդ դանդաղումն ավելի նկատելի է դարձել։ Որոշ ցուցանիշներով սեպտեմբերին տարեկան կտրվածքով նույնիսկ անկում ունենք։ Գովերգած տնտեսական աճը հալվում է։ Այս տարվա 9 ամիսներին արտաքին առեւտրի շրջանառությունը 2011-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է…. 2.4%-ով։ Եթե չեզոքացնում եմ գնաճը (միջազգային գները) աճը 0-ում է։ Գլուխ է բարձրացնում գնաճը։ Նույնիսկ «պաշտոնական» թվերով համապատասխանաբար 3.4 եւ 2.5 տոկոս։ Սկսվեց…»:




Լրահոս