Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հայեցակարգին հավանություն տալու հարցը: Նկատենք, որ սա ոչ թե նոր օրենսգիրքն է, այլ դրա հայեցակարգը, որտեղ նախանշված են ապագա օրենսգրքի ընդհանուր ուղղությունները: Բարեբախտաբար, այստեղ արդեն շտկված է իրավիճակը, եւ այս անգամ բացակայում է ԽՍՀՄ տերմինաբանությունը, որեւէ հղում չկա Խորհրդային սահմանադրությանը, սոցիալիստական հասարակարգին:
ՇՏԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ