ՎԱՃԱՌՔԻՆ ԿՈՂՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին երեկ կողմ է քվեարկել Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2012թ. ծրագրի վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում որոշ հողամասերի փոփոխության մասին որոշումների նախագծերին։ Նաեւ հավանություն է տվել ՀՀ պաշտպանության  գործում  մատուցած  համազգային նշանակության   բացառիկ  ծառայությունների  համար  հատուկ  գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22.19քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագծին:




Լրահոս