«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը այս տարի 71 շրջանավարտ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներից մեկի՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 12-րդ դասարանի աշակերտների ավարտական հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Արամ Սուքիասյանը կրթօջախի շրջանավարտ սաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը և հաջողություն մաղթել նոր նախաձեռնությունների ընթացքում։

«Վստահ եմ, որ արվեստի այս կրթօջախում ստացած ձեր կրթությունը, ազնվություն սերմանող արվեստը յուրաքանչյուրիդ որպես ճաշակավոր քաղաքացիներ ու անհատ կկայացնեն, որ բնագավառում էլ որ ընտրելու լինեք ձեր մասնագիտությունը. ձեր մեջ կգտնվեն այնպիսիք, որոնցով մենք կհպարտանանք ազգովի։ Լինելով փոքր ազգ՝ մենք մեծ ենք մեր մտքով, մտայնություններով»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

Հյուրերը ծանոթացել են կրթահամալիրի սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել ավարտական բեմադրությունը։




Լրահոս