Վրաերթի ենթարկված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, Վ. Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:




Լրահոս