«Մենք բարոյական որեւէ իրավունք չունենք, որ մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարվի: Իմ հանձնարարությամբ ստուգայցերը շարունակվելու են բոլոր մանկապարտեզներում` բացառելու համար որեւէ խախտում»:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես միշտ, փորձում է ի ցույց դնել սեփական սկզբունքային կերպարը, բայց ամեն անգամ նրան ինչ-որ բան խանգարում է մինչեւ վերջ ինքնադրսեւորվել: Այս անգամ էլ մի բառն է պատճառ դարձել, որպեսզի այնքան էլ չհավատանք քաղաքապետին. ուշադրությո՛ւն դարձրեք՝ ասում է՝ մենք բարոյական իրավունք չունենք ժամկետանց սնունդ մատակարարել: Հետաքրքիր է՝ իսկ իրավաբանական իրավունք ունե՞ք ժամկետանց սնունդ մատակարարել: Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու է քաղաքապետը խուսափում հրապարակային ելույթներից: Նա գերադասում է «շառից-փորձանքից հեռու լինել»: