
«ԲՀԿ-ական պատգամավորները հարց որոշող չեն: Հարցը լուծում է Ծառուկյան Գագիկը»:
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներն ինքնուրույն են որոշումներ կայացնում կամ հարց լուծում: Բոլորիս է հայտնի, որ ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, այնպես էլ ՀՀԿ-ում հարց լուծողները կուսակցության նախագահներն են: Իսկ պատգամավորները որքան էլ որ ջանան ինքնուրույնություն դրսեւորել, իրականում ընդամենը կատարողներ են, ինչպես ընդունված է ասել՝ կոճակ սեղմողներ: Այնպես որ, առանձնապես պարծենալու կամ գլուխ գովելու կարիք չկա: