Հարուցվել է քրգործ՝ Ալաշկերտի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։ Երեխաների հոսպիտալացվելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բուժօգնության դիմած երեխաներն Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաներ են։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013թ. օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս