Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21:09-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով տուժել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում Մառնեուլ-Սադախլո ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 27 ՕՕ 835 համարանիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` ՀՀ քաղաքացի, 1986թ. ծնված Արթուր Տոնոյանը, եւ ուղեւորը` Վրաստանի քաղաքացի, Մառնեուլ քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են: Մյուս ուղեւորները` ՀՀ քաղաքացի, 1975թ. ծնված Հայկ Փասյանը եւ Վրաստանի քաղաքացի, 1982թ. ծնված Զամիր Տախմազիսը տեղափոխվել են Մառնեուլի հիվանդանոց: Երեկվա դրությամբ Հ. Փասյանի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
ԱՎՏՈՎԹԱՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ