
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ծ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2014 թվականի նոյեմբերի 18-ին ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքում երկու քննիչ ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: