
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի մոտ անցկացվել է քննարկում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրների շուրջ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի մոտեցումները ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: