Լուսանկարչական ցուցահանդես «Տարվա կենսաբազմազանություն» հանրային արշավի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ-ի մայիսի 22-ին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հարող տարածքում տեղի ունեցավ «Տարվա կենսաբազմազանություն» հանրային արշավի շրջանակներում իրականցվող լուսանկարչական մրցույթին ներկայացված ֆոտոլուսանկարների ցուցահանդեսը:

Մրցույթի մասնակիցները ներկայացրել էին որևէ կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի լուսանկար: Լավագույն 20 լուսանկարները ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակներում:

Ցուցահանդեսի վերջում տեղի ունենացավ մրցանակաբաշխության արարողություն Լուսանկարչական մրցույթի հաղթողը ստացավ E-book reader, իսկ մյուս մրցանակակիրները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:Հաղթողները որոշվել են առցանց և ժյուրիի քվեարկության արդյունքում:

ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես կենսաբազմամզանության օր: Այս օրվա կապակցությամբ աշխարի մի շարք երկրներում իրականցվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Այս տարի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և  Բուսաբանության ու սնկաբանության ամբիոնների աջակցությամբ ս.թ ապրիլի 15-ից 22-ը իրականցրեց  «Տարվա կենսաբազմազանությունը»         հանրային արշավը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումները պաշտոնապես ընդգրկվեցին  ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության միջազգային օրվանը նվիրված միջոցառումների ցանկում:

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:




Լրահոս