ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայամիում կայացել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) 25-րդ ամենամյա համագումարը, որին մասնակցել են հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա մենեջեր, «Sauerland Event» գերմանական պրոմոութերական կազմակերպության հիմնադիր Վիլֆրիդ Զաուերլանդը: Համագումարի ընթացքում Արթուր Աբրահամը պարգեւատրվել է պատվոգրով` օգոստոսի 25-ին դիտարժան մրցելույթ ցուցադրելու համար: Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հենց այդ օրը` օգոստոսի 25-ին, Բեռլինում` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում: Մայամիում Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության կողմից մրցանակի է արժանացել նաեւ Արթուր Աբրահամի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը` Գերմանիայում բռնցքամարտի զարգացումը խթանելու եւ ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար:




Լրահոս