
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ներկա է գտնվել ՀՀ ԿԳՆ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կազմակերպված վերջին զանգի միջոցառմանը:
Հանդիսությունը մեկնարկել է Տերունական աղոթքով, որից հետո ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Միջոցառումը հագեցած է եղել երգ ու պարով, ասմունքով ու հումորային համարներով: Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցն այս տարի տվել է 147 շրջանավարտ: