Փոփ թագուհի Մադոննայի դուստրը մեկ անգամ չէ, որ դժգոհել է իր եւ մոր փոխհարաբերություններից: Լուրդեսի խոսքով՝ մայրը ճնշում է իր անհատականությունն ու շատ անգամ չափից մեծ խստություն ցուցաբերում իր հանդեպ: Մադոննան էլ իր հերթին արդարանում է, թե աղջիկն ընդամենը 16 տարեկան է ու շատ բան չի հասկանում կյանքից: Երգչուհին նաեւ նշել է, որ չի ցանկանում՝ աղջիկն իրեն նմանվի: «Իմ վարքը միշտ չէ, որ օրինակելի է եղել»,-անկեղծացել է Մադոննան:
Սակայն մոր խորհուրդներն անտեսող կամակոր աղջիկը հայտարարել է, որ շատ շուտով հեռանալու է տնից, քանի որ այլեւս չի կարողանում մոր հետ լեզու գտնել:
ՀԵՌԱՆՈՒՄ Է ՏՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ