
ՀԱՐՑ. Որոշ ժամանակ առաջ մասնակցելով աճուրդի՝ ձեռք եմ բերել գույք, որը, ինչպես հետագայում պարզվեց, մասնավորեցման ենթակա չէր, եւ դատարանի որոշմամբ այդ գործարքը անվավեր է ճանաչվել: Խնդրում եմ ասել՝ ինչպես վարվել, երբ չեն վերադարձվում իմ վճարած գումարները: Ինչպե՞ս է կարգավորվում մասնավորեցման գործարքների անվավեր ճանաչումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնավորեցման գործարքներն անվավեր են ճանաչվում դատական կարգով այն դեպքերում, եթե, օրինակ, մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման կամ եթե պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցման գործընթացին: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:
Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում՝ հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:
կառավարման վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, քաղաքացին երկակի տուժում է: Նախ՝ նա մասնակցել է կեղծ գործարքի, քանի որ ձեռք բերված գույքը մասնավորեցման ենթակա չէ, ապա՝ չեն փոխհատուցել գույքի ձեռք բերման նպատակով վճարված գումարները: Թերեւս մնում է հուսալ, որ այս հարցի լուծումը կտա դատական գործընթացը: