ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում եմ գյուղական համայնքում, ունեմ բնակարանը ջեռուցելու խնդիր: Գիտեմ, որ քաղաքացուն տրամադրվում է որոշակի ծավալի վառելափայտ: Խնդրում եմ պատասխանել, թե վառելափայտի սպառումն ինչ սկզբունքներով է իրականացվում, եւ ինչպիսի չափորոշիչներ են գործում:

Արտո Բեջանյան (69 տարեկան, անասնապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից վառելափայտի ներկայիս սպառումը գնահատելու համար «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում եւ իրականացվում են ուսումնասիրություններ տնային տնտեսություններում անտառնյութի օգտագործման, մասնավորապես վառելափայտի սպառման վերաբերյալ:
Ուսումնասիրությունն իրականացվում է ՀՀ-ի ամբողջ բնակչության համար (բացառությամբ Երեւան քաղաքի): Ժողովրդագրական բազմաշերտ ընդգրկում ապահովելու նպատակով իրականացվում է գյուղերի, բնակավայրերի եւ քաղաքների դասակարգում՝ ելնելով վառելափայտի մատչելիությունից եւ դրա նկատմամբ ունեցած պահանջարկից: Դասակարգման համար չափորոշիչներ են համարվում համայնքների գազաֆիկացված լինելը եւ անտառի նկատմամբ հեռավորությունը, ինչպես նաեւ այդ երկու չափորոշիչների չորս տարբեր համակցությունները՝ անտառամերձ եւ գազաֆիկացված, անտառամերձ եւ չգազաֆիկացված, ոչ անտառամերձ եւ գազաֆիկացված, ոչ անտառամերձ եւ չգազաֆիկացված:

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հուրախություն համայնքաբնակների՝ տեղեկացնենք, որ նախորդ տարվա նոյեմբերից, կառավարության որոշման համաձայն, յուրաքանչյուր ընտանիքի տրվում է մինչեւ 8 խմ թափուկ վառելափայտ բացառապես անվճար սկզբունքով:




Լրահոս