Ժողովուրդ. Շանթը փակել է սպորտային հաղորդումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Շանթ” հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ “Շանթ”-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը “փակվել է”: 
Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: “Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, եւ դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում, մինչեւ կգտնվի համապատասխան հովանավորը”,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում եւ լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը:
Հավելենք, որ “Շանթ” հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաեւ բարձր վարկանիշ ունեցող “Հորիզոն” լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել:




Լրահոս