
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան ամռանն «արքայական ակումբ»-ից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Խեդիրան մի շարք առաջարկներ ունի Անգլիայից և Գերմանիայից, սակայն ամենաշահավետը նրա համար Թուրինի «Յուվենտուս»-ի պայմաններն են։ Նա Իտալիայի չեմպիոնի կազմը կհամալրի անվճար։
Նշենք, որ 28-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ում հանդես է գալիս 2010 թվականից։