
Մայիսի 22-ին, ժամը 20.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 տրանսպորտային միջոց, 36-ը` Երևանում, որոնցից 23-ի վարորդները` անչափահաս,
13-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի,
89-ը` մարզերում, որոնցից 45-ի վարորդները` անչափահաս,
3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում,
41-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ նշված ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:
«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան։ Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,– ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։