«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում եւս թեման ակտիվացել է։ Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին նման հարց չի քննարկվում, քանի որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո քիչ ժամանակ է անցել:
«Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, համաներումը պետք է անսպասելի եւ անակնկալ լինի»,-լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշում էր մեր զրուցակիցը: Նշենք, որ նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչեւ ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խառնել էր խաղաքարտերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: