
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձևական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում: Պատգամավորը կոշտ ասելիք ունի, բայց՝ մայիսի 25-ից հետո, երբ պարզ կլինի հարկային մարմինների տուգանքները դատարանում վիճարկելու վերջնական որոշումը: Եթե այդ որոշումը լինի ընդդեմ իրեն՝ դա լուրջ հարված կլինի Աղաբաբյանի բիզնեսին:
Աղաբաբյանի մերձավորների փոխանցմամբ՝ դա կարող է պարզապես սեպ խրել նրա ու ՀՀԿ վերնախավի միջև, քանի որ այդպիսով իշխանությունները ուղղակի ցույց կտան Աղաբաբյանին իր տեղը: Նրա մերձավոր շրջապատում միաժամանակ հիշատակում են Աղաբաբյանի քրոջ ամուսնու՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի դերակատարումը, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այդ հարցում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։