Մեքսիկայում փոխհրաձգության արդյունքում 40 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի  Միչոական նահանգում երեկ երեկոյան փոխհրաձգություն է գրանցվել ոստիկանության ու նարկոմաֆիայի միջև: Միջադեպի արդյունքում զոհվել է նվազագույնը 40 մարդ:

Զոհվածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ, սակայն տարբեր հրատարակչությունների լրագրողները 40-ից 46 մարդ են անվանում: Reuters գործակալությունը զոհերի թիվը գնահատել է 44 մարդ:

Նախնական տվյալներով` զոհվածների թվում նվազագույնը 2 ոստիկան կա: Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը ծանր վիրավորվել է: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մնացած բոլոր զոհերը եղել են թմրադեղեր վաճառողներ:




Լրահոս