Նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, “ԲՄՎ X6” մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում, Հին Էրիվան ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի:
Ինչպես դ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտները, որոնք 18-20 տարեկան աղջիկներ են, փողոցը անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Նրանցից մեկին տեղափոխել են թիվ 1 համալասարանական հիվանդանոց, իսկ մյուսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի վիճակը միջին ծանրության է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Նոր Արեշ 22 փողոցի բնակչուհի Սոնա Պետրոսյանի անվամբ: Իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված ավտոմեքենան վարում են “Բարի Սամարացի” ընկերության տերերը: