
«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել Սաուդյան Արաբիայում շիական մզկիթի պայթեցման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է նվազագույնը 21 մարդ: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը:
Նախնական տվյալներով` պայթյունն իրականացրել է մահապարտը: Երկրի արևելքում գտնվող Կադիխ բնակավայրում գտնվող մզկիթը պայթյունի պահին բազմամարդ է եղել, քանի որ ուրբաթօրյա աղոթքի ժամն է եղել:
Սա նոյեմբեր ամսին ստեղծված «Իսլամական պետություն» խմբավորման սաուդյան թևի առաջին հարձակումն է Սաուդյան Արաբիայում: