
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Լոնդոնի «Արսենալ»-ի և Ուելսի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Աարոն Ռեմսիին և պատրաստ է առաջարկել 50 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ֆուտբոլիստը դեռ չորս տարվա պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ, սակայն խոչընդոտ կարող է լինել նաև թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դիրքորոշումը: Նա ցանկություն չունի կորցնել արժեքավոր ֆուտբոլիստին: