Հերթական դատական նիստն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ՝ ազգագրագետ, հայցվոր Հրանուշ Խառատյանն ընդդեմ պատասխանող Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի։ Ազգագրագետ Խառատյանը հայցով դիմել է դատարան՝ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից պահանջելով իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի հատուցում։
Դատական նիստը տեղի կունենա ժամը 15.30-ին՝ դատավոր Արսեն Արտուշի Բաբայանի գլխավորությամբ։ Նշենք, որ նույն պահանջով դատարան են դիմել նաև “Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը և “Վահե Ավետյան” շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը։ Ակտիվիստները դատարան են դիմել Ռուբեն Հայրապետյանի`”Nouvelle d”Armenie” ամսագրին տված հարցազրույցի պատճառով: Ռուբեն Հայրապետյանը հարզազրույցում վիրավորել և սպառնացել էր նրանց։




Լրահոս