Այս պահին Բջնիում տեղի է ունենում ազատամարտիկներին և Արցախյան պատերազմին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, միջոցառմանը ներկա են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մի շարք ազատամարտիկներ և այլ պաշտոնյաներ:
Նշենք, որ հուշակոթողի ֆինանսական աջակիցը Սուրիկ Խաչատրյանն է, ով իր խոսքում վստահեցրեց, որ նման հուշակոթողներ հանրապետության տարբեր տարածքներում դեռ շատ կկանգնեցվեն:
Գեներալ Մանվելը բարձր գնահատեց նախաձեռնությունը. «Մենք հաղթանակած ժողովուրդ ենք»,- հայտարարեց գեներալը:
Իսկ հուշակոթողի հեղինակ ազատամարտիկ Աղաբեկ Խաչատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հուշարձանը նվիրված է պատերազմում զոհված իրենց ընկերների անմար հիշատակին: