
Իտալական «Միլան»-ը կփորձի գլխավոր մարզիչի պաշտոնում հրավիրել Կառլո Անչելոտիին: Լրատվամիջոցները հայտնում են, որ «Միլան»-ը հինգ տարվա պայմանագիր է առաջարկել իտալացի մասնագետին:
Նրանք պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 150 միլիոն եվրո: Նշենք, որ մադրիդյան ակումբը դժգոհ է Անչելոտիից, ում գլխավորությամբ թիմն այս մրցաշրջանում մնաց առանց տիտղոսների: