“Այդ քաղաքական գործիչը չարությամբ կուրացած է: Թախանձագին մե՛կ փորձում է ՀՀԿ-ի, մե՛կ ԲՀԿ-ի հետ համագործակցել: Մի դրվագ կա իր կենսագրության մեջ, որ նա անկախության հռչակագիրն է կարդացել: Թե ով է այդ գործիչը, ընդհանուր առմամբ դժվար է ասել: Ինքն ուր, ՕԵԿ-ն ուրե: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ հռետորական հարց բարձրացնելով՝ “ՕԵԿ-ը կցանկանա՞ համագործակցել իր հետ”:
Պատգամավորի խոսքով՝ ինքը կողմ է քաղաքական դաշտում ցանկացած տիպի համագործակցության և հարգում է ԲՀԿ-ի որոշումները, ինչպես նաև ԲՀԿ-ի շփումները ՀԱԿ-ի հետ:
Ասուլիսի ընթացքում Հովհաննես Մարգարյանը հայտարարեց նաև, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին և չի փոխել իր դիրքորոշումը: “Մեզ համար 2011թ. կոալիցիոն հայտարարությունը գործում է”։ Նա նաև կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կհայտարարի՝ գործում է այն ԲՀԿ-ի համար, թե՝ ոչ: