
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թոշակի է ուղարկել Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին.- գրում է Риа Новости-ն: Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սերգեյ Շոյգուն, ով մինչ այդ զբաղեցնում էր Մոսկվայի շրջանի նահանգապետի պաշտոնը:
Սերդյուկովի պաշտոնանկության մասին հայտարարվել է նոյեմբերի 6-ին՝ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: Նախագահի խոսքերով՝ Սերդյուկովը զրկվել է իր պաշտոնից, որպեսզի ՊՆ շուրջ ստեղծված իրավիճակի հարցում օբյեկտիվ հետաքննություն վարելու պայմաններ ստեղծվի: Պաշտոնանկությունից ոչ շատ առաջ Սերդյուկովի անունը շրջանառվում էր “Оборонсервис” ընկերության հետ կապված խարդախության մեջ: