
Ֆիլմի մասին:
Նախկին ոստիկան Բիլի Տագերտի պատմությունը. 7 տարի առաջ նա կրակեց 16-ամյա դեռահասի վրա, ինչի համար հեռացվել էր ոստիկանությունից: Այժմ Տագերտն աշխատում է որպես անձնական խուզարկու, ում վարձում է քաղաքապետը, որպեսզի նա տեղեկանա՝ արդյոք իր կինը դավաճանում է իրեն:
Սակայն այդ հետաքննությունը վերածվում է մեծ սկանդալի: Քաղաքապետի կնոջ սիրեկանը սպանված է, բացի այդ մեծ պատմություն է բացահայտվում անշարժ գույքի հետ կապված:
Անվանում՝ «Արատավոր քաղաքը»
Օրիգինալ անվանում՝ Broken City
Թողարկման տարեթիվ՝ 2013
Ժանր՝ թրիլլեր, դրամա, կրիմինալ
Ռեժիսոր՝ Ալլեն Հյուզ
Դերերում՝ Մարկ Ուոլբերգ, Ռասել Քրոու, Քեթրին Զետա-Ջոնս, Բարի Պեպեր, Կայլ Չանդլեր, Նատալի Մարտինես, Ջեֆրի Ռայթ և այլք:
Թրեյլեր`