ԱՄՆ Պետդեպը հայտարարել է ՌԴ կողմից «Արևելյան գործընկերության» երկրների վրա ճնշում գործադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտն ուրբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով` Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա:

Ռիգայում մայիսի 21-22 տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որն իր մեջ ներառում է ԵՄ ու ԽՍՀՄ անդամ նախկին երկրները` Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Բելառուսը:

«Մենք մտադրված են աջակցել հետագա նախաձեռնությունները, որոնք զարգացնում են ժողովրդավարությունն ու ղեկավարման որակը, ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, պայքարել կոռուպցիայի դեմ ու աջակցել «Արևելյան գործընկրության երկրներում» տնտեսական ու սոցիալական զարգացմանը: Սա հատկապես կարևոր է ՌԴ մեծացրած ճնշման ու ողջ տարածաշրջանում ապատեղակատվության տարածման այս շրջանում»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ:




Լրահոս